Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Միրզոյանը և Կարինշը քննարկել են հայ-լատվիական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Միրզոյանը և Կարինշը քննարկել են հայ-լատվիական համագործակցության 
ընդլայնման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am