Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով

Հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի առևտրաշրջանառության ծավալը 15 հարևան երկրների հետ ընթացիկ տարում ավելացել է 11,4 տոկոսով՝  կազմելով 38,62 մլրդ դոլար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունը, այս  մասին հայտարարել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը։

Նշված ժամանակահատվածում 15 հարևան երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 63,1 մլն տոննա, ինչը 17,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի 8 ամիսների ընթացքում Իրանը հարևան երկրներ է արտահանել 18,38 մլրդ դոլարի ապրանք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am