Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական 
խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 14-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, այն պահպանելու անհրաժեշտությունը և քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը կարևորել են այս տարվա մայիսին հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել է նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։

«Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին, ընդգծվել պարբերական քաղաքական շփումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փոխնախարար Հովհաննիսյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությանը և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

Նշվում է, որ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ էթնիկ զտմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am