ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 10 հազար անձանց կենսաթոշակ և այլ դրամական վճարներ են նշանակվել
16:27, 19 Դեկտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօրվա դրությամբ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակների և այլ դրամական վճարների նշանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
«Այն նշանակումները, որոնք կիրականացվեն այս տարվա ընթացքում, դրանց վճարումները կարվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար»,-հավելել է Մանուչարյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում