Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Նորատուսի արվեստի դպրոցը դրամաշնորհային ծրագրերով անհրաժեշտ միջոցներ է ձեռք բերել

Նորատուսի արվեստի դպրոցը դրամաշնորհային ծրագրերով  անհրաժեշտ միջոցներ 
է ձեռք բերել

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի արվեստի դպրոցը  Գավառի համայնքապետարանի կողմից տրամադրված 2023 թվականի կապիտալ դրամաշնորհի շրջանակներում  անհրաժեշտ գույք է ձեռք բերել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  

Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացված 700 հազար դրամով գնվել է ուսուցչի 2 սեղան, տարազային հագուստներ, փոշեկուլ։

Համայնքապետարանի կողմից տրամադրված լրացուցիչ ֆինանսական միջոցներով, որը կազմում է շուրջ 350 հազար  դրամ, վերանորոգվել է արվեստի դպրոցի  շենքի՝ երկրորդ հարկ տանող աստիճանները։

Իսկ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացված 700 հազար դրամով էլ դպրոցի դահլիճի համար  ձեռք են  բերվել վարագույրներ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am