Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Ադրբեջանի կողմից կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը հյուրընկալելու վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Ադրբեջանի կողմից 
կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը հյուրընկալելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից  կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը հյուրընկալելու վերաբերյալ։ 

«Օրերս պարզ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել COP29 կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովը պատվիրակների քանակով աննախադեպ է և սովորաբար հյուրընկալող երկիրը մի քանի տարի առաջ է ընտրվում, որպեսզի համապատասխան հնարավորություններ ստեղծվեն հյուրընկալման համար։ 

Ինչո՞վ բացատրել Բաքվի նման շտապողականությունը։ Արդյո՞ք Ադրբեջանն իրապես ապահովված է ենթակառուցվածքների այն անհրաժեշտ քանակով, որը թույլ կտա ընդամենը ամիսներ անց հյուրընկալել նման միջազգային իրադարձություն։ Սակայն մեծ ջանքեր չեն պահանջվում հասկանալու համար, որ այս քայլը երեսպաշտության հերթական դրսևորումն է․ Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը հյուրընկալում է մի երկիր, որը տարածաշրջանային մակարդակով հսկայական ազդեցություն է ունենում կլիմայի փոփոխման, շրջակա միջավայրի աղտոտման վրա։ Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։ Կլիմայի փոփոխության ուսումնասիրումը և հավանական վտանգների կանխարգելումը  մեծապես պարունակում են մարդասիրական տարրեր, իսկ ինչու՞ է Ադրբեջանին անհրաժեշտ հենց հիմա հիշել համաշխարհային մարդասիրության և մարդկության հետագա ճակատագրի մասին։ Արդյո՞ք այս քայլը ոչ վաղ անցյալում մարդկության դեմ իրագործած ցեղասպան հանցանքները մոռացության տալու հեռահար նպատակ չի հետապնդում։

Միջազգային հեղինակավոր քաղաքական, սպորտային, մշակութային և այլ իրադարձություններն Ադրբեջանում անցկացնելու PR մարտավարությունը նպատակ է հետապնդում ոչ միայն բարձրացնելու Ադրբեջանի տեսանելիությունը և հեղինակությունը, ձևավորելու պետության շուրջ դրական կերպար, այլև միջոց է մաքրագրելու վարած հանցավոր քաղաքականությունը:  

Նման մարտավարության շրջանակներում է տեղավորվում 2012թ.-ին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը Բաքվում հյուրընկալելը, 2015թ.-ին Եվրոպական խաղերը, ինչպես նաև Formula 1-ի Գրան պրի մրցաշարերի պարբերաբար անցկացումը, Ըմբշամարտի միջազգային մրցությունը, Ձյուդոյի միջազգային մրցությունը, Աղեղնաձգության միջազգային մրցությունը, Շախմատի միջազգային մրցությունը և այլն: 

Եթե նախկինում դա արվում էր միջազգային լսարանի մոտ մարդու իրավունքների խախտումները կոծկելու, միջազգային ճնշումները մեղմելու նպատակով, այժմ խնդրո առարկան ընդլայնվել է, ավելացել է նաև անհրաժեշտությունը մաքրագրելու 150.000 հայերի բռնի արտագաղթը: 

Այսպիսինն է Բաքվի բռնապետության «մարդասիրական» կամքի ողջ միջակայքը՝ հումանիտար աղետներից, էթնիկ զտումներից և բռնգաղթերից մինչև միջազգային մարդասիրական միջոցառումների հյուրընկալում, նավթադոլլարներով անցկացվող հյուրընկալության տակ կլիմայի փոփոխության հարցում «անհանգստությունների» արտահայտում և պատերազմական հանցագործի և ցեղասպանի պիտակից շուտափույթ ազատման ձգտում»,- ասված է հայտարարության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]