Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սերգեյ Լավրովը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սերգեյ Լավրովը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է 
Հարավային Կովկասում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ Լավրովը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, տարածաշրջանային և երկկողմ օրակարգերին առնչվող հարցեր։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում Լավրովը մտքեր է փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա ՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը նպաստելու գործում:

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-թուրքական համագործակցության առանձին ասպեկտներին, այդ թվում ՝ բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am