Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Է IRNA գործակալությանը,  այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին

Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին շնորհավորել է Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am