Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իրանի նախագահը հետաձգել է այցը Թուրքիա՝ Քերմանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության պատճառով

Իրանի նախագահը հետաձգել է այցը Թուրքիա՝ Քերմանում ավելի քան 100 մարդու 
կյանք խլած ահաբեկչության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի իր պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել Քերմանի նահանգում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի Կապերի վարչության  հաղորդագրությունը։

Նշվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են Իրանի նախագահի` հունվարի 5-ին պլանավորված այցը Թուրքիա հետաձգել ավելի ուշ ժամկետի։

Թուրքիայի ղեկավարը նաև դատապարտել է խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչությունը և հավաստիացրել, որ Թուրքիան պաշտպանում է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում։ Էրդողանը կրկնել է Իրանին ուղղված իր կոչը` միասին գործելու ահաբեկչության դեմ պայքարում։

Իրանի Քերմանի նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am