Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանները 2023 թվականի հոկտեմբերից 127 անգամ ենթարկվել են հարձակման. Պենտագոն

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանները 2023 թվականի հոկտեմբերից 127 
անգամ ենթարկվել են հարձակման. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 17-ից ի վեր ենթարկվել են 127 գրոհների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը:

«Հունվարի 4-ից կատարվել է 9 գրոհ: Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել 127 գրոհ», - ասել է նա:

Ռայդերը պարզաբանել է, որ 52 հարձակումները բաժին են ընկել Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայաններին և 75-ը` Սիրիայում տեղակայված ռազմակայաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am