Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 18-19-ը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այս այցին նախորդել է 2023թ. հուլիսին նախարար Միրզոյանի մասնակցությունը Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ անվտանգային հարցերով համաժողովին, ինչպես նաև նույն տարվա փետրվարին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցը Հայաստան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am