Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Վրաստանն ու Չինաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն. Շանհայի խորհրդի փոխնախագահ

Վրաստանն ու Չինաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն. Շանհայի 
խորհրդի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համագործակցության մեծ ներուժ ունեն, և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվիրակության այցը ևս մեկ առաջընթաց կդառնա այս ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Շանհայի խորհրդի փոխնախագահ Չեն Ցզինին:

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Չինաստանում, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում։ Այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են կայացել Պեկինում։ Իսկ հունվարի 18-ին պատվիրակության անդամները հանդիպել են Շանհայի խորհրդի փոխնախագահ Չեն Ցզինի հետ, որից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ «Վրացական երազանքի» պատվիրակության։

«Մենք գոհ ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայից։ Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, և այս այցը ևս մեկ առաջընթաց քայլ կդառնա համագործակցության հետագա ընդլայնման համար»,- ասել է Չեն Ցզինը։

«Վրացական երազանքի» պատգամավորների այցը Չինաստան կտևի հունվարի 15-ից մինչև 20-ը։

Վրացական պատվիրակության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության միջազգային կապերի վարչության նախագահ Լյու Ցզին Չաոյի և նրա տեղակալ Սուն Հայյանի, ինչպես նաև Պետխորհրդի զարգացման հետազոտությունների ​​կենտրոնի ղեկավարության հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am