Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, այն 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.6% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.6%-ի համեմատ:

2023-ին Բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է շուրջ 34%, մինչդեռ նույն ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20.7%-ով։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am