Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/ կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք

Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/
կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդային անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ սննդի և անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am