Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ստամբուլում եկեղեցու վրա հարձակման գործով 47 անձ է բերման ենթարկվել

Ստամբուլում եկեղեցու վրա հարձակման գործով 47 անձ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 29, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու կասկածանքով 47 մարդու է բերման ենթարկել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

«Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, բերման է ենթարկվել 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացիներ, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ», - լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։

Հունվարի 28-ին երկու զինված անձ հարձակվել էին Ստամբուլի Սարըյեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա, ինչի հետևանքով զոհվել էր 1 անձ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am