Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սևակ Քեթենջյանը՝ Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

Սևակ Քեթենջյանը՝ Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ,  6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Սևակ Քեթենջյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Քեթենջյանը Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է: 2018 թվականին նա դարձել է Լիբանանի առաջնության չեմպիոն և գավաթակիր:

Որպես մարզիչ 2022-2023 թվականներին ընդգրկված է եղել Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում՝ օգնելով Զորիկ Իսաջանիին:

2023 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 23-28-ը Ալբանիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am