Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ստուբը հաղթել է Ֆինլանդիայի նախագահական ընտրություններում

Ստուբը հաղթել է Ֆինլանդիայի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային կոալիցիոն կուսակցության թեկնածու Ալեքսանդեր Ստուբը հաղթել է Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ըստ Ֆինլանդիայի արդարադատության նախարարության՝ ձայների 100 %-ի հաշվարկից հետո Ստուբն առաջատարն է 51,6 %-ով։ Նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Պեկկա Հաավիստոն ստացել է ձայների 48,4 %-ը։ Մասնակցությունը կազմել է 67,6 %:

Ընտրությունների վերջնական արդյունքները Արդարադատության նախարարությունը կհաստատի փետրվարի 14-ին։ Կառավարությունն ընտրությունների արդյունքները կհրապարակի փետրվարի 15-ին՝ լիագումար նիստում։ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը կսկսվի մարտին։

55-ամյա Ալեքսանդեր Ստուբը 2008-2010 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2010–2014 թվականներին եղել է ԵՄ հարցերի և արտաքին առևտրի նախարար: 2014-2015 թվականներին գլխավորել է Ֆինլանդիայի կառավարությունը։ 2020 թվականից նա թողել է քաղաքականությունը և դասավանդել Ֆլորենցիայում ԵՄ համալսարանի Անդրազգային կառավարման դպրոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am