Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ Սենատում աջակցել են Ուկրաինային օգնության շուրջ քվեարկությանը

ԱՄՆ Սենատում աջակցել են Ուկրաինային օգնության շուրջ քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնություն ներառող օրինագծի վերջնական քվեարկությանը։ Որոշումն ընդունվել է 66 «կողմ» և 33 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում այս փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 14-ին։

Օրինագիծը նախատեսում է ավելի քան 95,34 մլրդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։ Փաթեթով նախատեսվում է նաև 9 միլիարդ դոլարի հումանիտար օգնություն ցուցաբերել քաղաքացիական անձանց տարբեր հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Ուկրաինայում։

Հանրապետականներն ամիսներ շարունակ պահանջում էին, որ օրինագիծը ներառի նաև սահմանային հսկողությունն ուժեղացնելու հետ կապված միջոցառումներ։

Եթե ​​փաստաթուղթը հաստատվի Սենատի կողմից, ապա այն կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ օրինագիծը «անցողիկ չէ», քանի որ այնտեղ ներառված չեն ԱՄՆ հարավային սահմանին հսկողությունը խստեցնելուն ուղղված ծախսերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am