Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լոս Անջելեսում Թումո կենտրոն կբացվի

 Լոս Անջելեսում  Թումո կենտրոն կբացվի

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում ստեղծարար տեխնոլոգիաների առաջին Թումո կենտրոնը պաշտոնապես կբացվի Լոս Անջելեսում 2024 թվականի վերջին։

417575294_937238311352644_4486490741699419203_n.jpg (134 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կայացել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքը: Նոր կենտրոնը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում՝ խորհրդանշական Universal Studios-ի մոտ:

Ներկաների թվում են եղել Լոս Անջելեսի քաղաքապետ  Քէրըն Բասը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, Համագումարի նախկին անդամ Ադրին Նազարյանը և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները: 

416367312_435135935503392_1226847447705915549_n.jpg (149 KB)

«Թումո»-ից տեղեկացնում են, որ կենտրոնը կսկսի գործել մեկ տարուց՝ իր դռները բացելով 1500 պատանիների առջև, ովքեր անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում։

Շենքի դիզայնի հեղինակն է Թումոյի հին ընկեր ճարտարապետ Բեռնար Խուրին։

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am