Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը ցուցադրվում է Բրյուսելում

Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը ցուցադրվում է Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում Բրյուսելի Սինեմատեկում ցուցադրվում են նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Համո Բեկնազարյանի մի քանի ֆիլմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու տեղեկացնում, որ փետրվարի 20-ին և 27-ին Սինեմատեկում ցուցադրվելու է հեղինակի՝ 1930 թվականին նկարահանած  «Երկիր Նաիրի» ֆիլմը: 

n1.jpg (371 KB)

Կինոնկարը նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության 10-ամյակին։ Խորհրդային Միությունում մինչև Ձիգա Վերտովը վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ.), իսկ 1930-ին նրանք նկարել են «Երկիր Նաիրի» գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Իր ձևաչափով այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am