Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ 
տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցել է 36 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական վայրագությունների հետևանքով հարազատների և ընկերների կորցրած անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մարագոսը «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. «Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են հարազատներին ու ընկերներին։ Մենք բոլորս պետք է շարունակենք հաշտեցման և կայուն, տևական խաղաղության հասնելու լավագույն ջանքերը, որպեսզի համոզվենք, որ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի»:

1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am