Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՄԱԿ-ը հայտնել է աշխարհում 55 հակամարտության առկայության մասին

ՄԱԿ-ը հայտնել է աշխարհում 55 հակամարտության առկայության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում բռնկված 55 զինված հակամարտությունները հանգեցնում են հումանիտար ճգնաժամերի և էսկալացման սպառնալիքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում։

«Աշխարհում բռնկված 55 հակամարտություն կա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ֆոլքեր Թյուրքն ուշադրություն է հրավիրել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վրա, որոնք «կործանարար ազդեցություն ունեն միլիոնավոր խաղաղ բնակիչների վրա»։

«Բնակչության տեղահանումն ու հումանիտար ճգնաժամերն արդեն հասել են աննախադեպ մասշտաբների: Եվ այդ բոլոր հակամարտություններն ունեն տարածաշրջանային ու գլոբալ հետևանքներ», - ընդգծել է Թյուրքը։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսքով՝ հազվադեպ է, երբ  մարդկությունը բախվում է այսքան սաստկացող ճգնաժամերի: Նա նախազգուշացրել է, որ իրար վրա կուտակված արտակարգ իրավիճակները մեծացնում են հակամարտությունների սրման վտանգը:

«Գազայի հատվածում պատերազմը պայթյունավտանգ հետևանքներ ունի ողջ Մերձավոր Արևելքի համար: Հակամարտություններն այլ տարածաշրջաններում, այդ թվում` Աֆրիկյան եղջյուրում, Սուդանում և Սահելի տարածաշրջանում, նույնպես կարող են կտրուկ սրվել», - ասել է Թյուրքը՝ հավելելով, որ «Կորեական թերակղզու ռազմականացման աճը բարձրացնում է սպառնալիքի մակարդակը»։

Նա նաև հիշեցրել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան նահանգներում անվտանգության խորացող ճգնաժամի և «Կարմիր ու Սև ծովերում հարձակումների մասին, որոնք ցնցումներ են ստեղծում ապրանքների գլոբալ փոխադրումների համար»:

Փետրվարի 26-ից մինչև ապրիլի 5-ը Ժնևում անցկացվում է Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am