Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով

Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Եգիպտոսի վարչապետը նաև շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի:

ՀՀ վարչապետը մարտի 5-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am