Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը

Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերիկյան նավթատար նավի բեռը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը նշելով, որ ԱՄՆ-ի դեմ հայց էին  ներկայացրել Իրանի այն քաղաքացիները, ովքեր տառապում են բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հիվանդությամբ և անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով։  Դատարանը որոշել է առգրավել Ամերիկյան նավթի բեռը, որը  մեկ տարի առաջ տեղափոխվել է Պարսից ծոց Advantage Sweet նավով։

Բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հազվագյուտ ժառանգական գենետիկական հիվանդությունների խումբ է: ԲԷ -ով հիվանդների մաշկը շատ խոցելի է, ուստի նույնիսկ թեթև հպումը կամ հագուստի շփումը առաջացնում են բշտիկների տեսք, որոնք վերքեր են թողնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am