Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթանակի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթանակի համար. 
Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է լայնորեն սկսի նոր սերնդի զենքերի արտադրությունը մարտի դաշտում հաղթանակի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում, որտեղ նա պետք է հաստատվի որպես ԵԺԿ-ի թեկնածու նոր կազմի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:

«ԵՄ-ն պետք է ապահովի նոր սերնդի զենքի արտադրությունը, որն ունակ կլինի հաղթելու մարտի դաշտում, և Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այն կուսակցությունն է, որը կարող է առաջ տանել Եվրոպան՝ ունակ պաշտպանելու իրեն: Մենք պետք է Եվրահանձնաժողովի նոր կազմում նշանակենք պաշտպանության հարցերով հատուկ հանձնակատարի․ դա Եվրոպական ժողովրդական կուսակցության խոստումներից մեկն է», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ի համար անվտանգության ոլորտում գլխավոր թեման Ուկրաինան է, որին ԵՄ-ն պետք է է՛լ ավելի շատ զենք և գումար փոխանցի։

«Բարգավաճումն անհնար է առանց անվտանգության: Եվ անվտանգության ոլորտում ԵՄ-ի համար գլխավոր թեման Ուկրաինան է: Մենք ուս-ուսի տված կկանգնենք նրա կողքին այնքան, որքան պահանջվի՝ տրամադրելով նրան ավելի շատ գումար և զենք», - ասել է ֆոն դեր Լայենը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am