Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի կանանց, 
խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 7-ին ընդունել է Կանադայի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ ընդգծելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակներում ստանձնած հանձնառությունների իրականացումն առաջմղելու ոլորտներում:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև զինված ուժերում և ոստիկանությունում կանանց իրավունքներին վերաբերող հարցերին:

Նշվում է, որ կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում և ակտիվացնելու շփումները համապատասխան հանձնառությունների իրականացմանը նպաստելու հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am