Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Փոխնախարարը ԵԱՏՄ-ի հետ ՀՀ ընդհանուր սահման չունենալը խնդիր է համարում էներգետիկայի շուկային ինտեգրման առումով

Փոխնախարարը ԵԱՏՄ-ի հետ ՀՀ ընդհանուր սահման չունենալը խնդիր է 
համարում էներգետիկայի շուկային ինտեգրման առումով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը բարդ խնդիր է համարում Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկային։ Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, Վարդանյանն այս մասին ասաց Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հարցը մի կողմից հեշտ է Հայաստանի համար, մյուս կողմից՝ բարդ։ Մենք շատ հարցերում կոնսեսուս ենք քվեարկում, որովհետև, օրինակ՝ ռեժիմային կարգավորման հարցերն ամենաբարդն են, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով Հայաստանը որևէ կերպ դրա հետ չի առնչվում։ Մեզ համար կարևոր է Ռուսաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան ռեժիմային պայմանագրերը։ Այս պարագայում այստեղ են հիմնական տարաձայնությունները։

Ես լավատես չեմ, որ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումից հետո Հայաստանը կարող է ամբողջապես ինտեգրվել շուկայում միայն այն պատճառով, որ ընդհանուր սահման չունենք այդ շուկայի հետ»,-ասաց Վարդանյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am