Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արմեն Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին

Արմեն Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են հայ-ադրբեջանական 
հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am