Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. վարչապետը՝ Fly Arna-ի մասին

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. վարչապետը՝ Fly Arna-ի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝ Fly Arna-ի ծրագիրը ձախողվել է, այն շարունակելու մասին մտածելու լավատեսական հիմք չկա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին: 

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է: Բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որը այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի համավարակի շրջանն էր: Բյուջետային ավիաընկերությունները, որոնց հետ ունեինք պայմանավորվածություն, կորոնավիրուսի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ: Եվ մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ըստ էության ընկերության կառավարումը վստահելով արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում շուկայում իրավիճակը որոշակի փոփոխություն է կրել, շուկայում, այդ թվում հայաստանյան շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորը կարիք տեսավ փարատելու բոլոր կասկածները, որ այդ ձախողումը վատ կառավարման կամ միտումնավոր վատ կառավարման ու անփութության հետևանք չէ: 

Վարչապետն ասաց, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եթե կարիք լինի, կտրվի քրեաիրավական գնահատական: 

Պատգամավորր հարցին` թեման փակվա՞ծ է, թե՞ կառավարությունն ինչ-որ բան կանի Fly Arna-ի հետ կապված՝ Փաշինյանը պատասխանեց. «Մենք, ցավոք, այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:

Վարչապետը հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել քաղաքացիական ավիացիայի հետ կապված, մասնավորապես ԵՄ ավիացիոն սև ցուցակում հայտնվելը: Նա վստահեցրեց՝ որոշակի հետևություններ ու գործողություններ արվում են: Քայլեր են արվում, որ կոմիտեն կարողանա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում, հույս կա, որ Հայաստանը շատ շուտով դուրս կգա ԵՄ ավիացիոն սև ցուցակից:

Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնել էր, որ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ  օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am