Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի ենթադրյալ հարվածի առնչությամբ․ Պետեր Ստանո

ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի 
ենթադրյալ հարվածի առնչությամբ․ Պետեր Ստանո

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը անհանգստացած է Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​շենքերին  Իսրայելի հարվածի առնչությամբ, քանի որ տարածաշրջանում իրադրության էսկալացումը ոչ ոքի շահերից չի բխում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած  ճեպազրույցում ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից: Մեր դիրքորոշումն այն է, որ այս չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում հույժ կարևոր է դրսևորել զսպվածություն, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին», - նրա խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am