Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում են 28 երկրներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը 
պաշտպանում են 28 երկրներ

ԵՐԵՎԱՆ, 3  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանում են դաշինքի 32 երկրներից 28-ը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ NOS հեռուստաալիքի՝ ապրիլի 3-4-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ակտիվորեն կքննարկվի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին փոխարինողի թեման, սակայն վերջնական որոշում դժվար թե կայացվի։

«Առայժմ 32 երկրներից 28-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, արդեն իրենց աջակցությունն են հայտնել Ռյուտեին։ Բայց նշանակվելու համար աջակցությունը պետք է լինի բոլոր երկրներից: Ուստի աշխույժ քննարկումներ են ընթանում կուլիսներում», - նշել է հեռուստաալիքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան կասկածներ ունեն Ռյուտեի վերաբերյալ, պնդում է NOS-ը։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, Ռյուտեն լավագույն շանսերն ունի, քանի որ նրան պաշտպանում է ԱՄՆ-ն։

Ստոլտենբերգի լիազորությունների գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա ներկայիս հանդիպմանը, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am