Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում  ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է 
ՀՀ-ում  ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ:

an3.jpg (182 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի առաքելությունը և ընթացիկ երեք ծրագրերը, ինչպես նաև ծանոթացել «Պողոսյան» հիմնադրամի գործունեությանը: Աննա Հակոբյանն առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Villa Empain արվեստի կենտրոնում  ծանոթացել  է ժամանակակից մոդեռնիզմի վառ ներկայացուցիչներ Ժոզեֆ և Աննի Ալբերների աշխատանքներին:

an5.jpg (596 KB)

Նշվում է, որ հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը:

an6.jpg (1.29 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am