Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Greek Diplomatic Life-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի Աթենք և Հունաստանի պաշտպանության նախարարի Երևան կատարած այցերին

Greek Diplomatic Life-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի Աթենք և Հունաստանի 
պաշտպանության նախարարի Երևան կատարած այցերին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Greek Diplomatic Life ամսագրի մարտյան համարում լույս է տեսել ծավալուն հոդված՝ նվիրված Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 27-ին Աթենք կատարած աշխատանքային այցին և հանդիպումներին։ Հոդվածը վերնագրված է` «Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նույն համարում է տպագրվել նաև ընդարձակ նյութ մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի Հայաստան կատարած պաշտոնական այցի և հանդիպումների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ Greek Diplomatic Life անգլալեզու տպագիր ամսագիրը լույս է տեսնում 1978 թ-ից ի վեր և ներկայացնում է ամսվա կարևորագույն դիվանագիտական, մշակութային, տնտեսական, և հասարակական իրադարձությունները Հունաստանում։ Այն տարածվում է Հունաստանի պետական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում և նաև դիվանագիտական կորպուսի շրջանակներում։

436028485_817018053793312_3835765491382301755_n.jpg (216 KB)

435757741_817018080459976_7325171304536621039_n.jpg (213 KB)

435656326_817018133793304_4568843119058967323_n.jpg (229 KB)

435885333_817018200459964_9218148753499714743_n.jpg (229 KB)

435894964_817044223790695_2544395617726682041_n.jpg (142 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am