Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ կոկաին

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 հազար ԱՄՆ 
դոլար արժողությամբ կոկաին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության  և Կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, ներմուծված , բացի հագուստից և կոշիկից, հայտնաբերվել է 1148 գրամ քաշով  փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված: Այն ստուգվել է նյութի քիմիական բաղադրությունը պարզող դյուրակիր սարքի միջոցով, որի  էկրանին արտացոլվել է «կոկաինի հիդրոքլորիդ» գրառումը: Հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար:

«Հիշյալ դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ  տնտեսական անվտանգության  և Կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Այսպես, «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածները փոխարինվել են նմանատիպ զանգվածներով: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում հեռախոսազանգ է կատարվել առաքանու ստացման համար նշված հեռախոսահամարին և տեղեկացվել, որ ծանրոցն առաքվելու է։ Հեռախոսազանգին պատասխանած անձի վարքագիծը կասկած է հարուցել, ուստի որոշվել է պարզել, թե տվյալ հեռախոսահամարն ում կողմից է շահագործվում։

Պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը շահագործվում է մեկ այլ անձի` ոմն Հ.Փ.-ի կողմից։ Առաքանին ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից հասցվել է նշանակման վայր, որը դարանակալվել է։ Այդ ընթացքում տվյալ տարածք է մոտեցել քաղաքացի  Հ․Փ․-ն, իսկ առաքանին ստանալու համար մոտեցել է Կ․Բ․-ն: Առաքանին ստանալուց անմիջապես  հետո, վերջինս, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով,  ձերբակալվել է, իսկ մյուս քաղաքացին դիմել է փախուստի։ Սակայն օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը Հ․Փ-ն հայտնաբերվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում, որտեղից ևս երկու անձի հետ ձերբակալվել ու տեղափոխվել է ՄԴՊ վարչություն։

Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ ձերբակալված բոլոր անձինք հնարավոր է ներգրավված լինեին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձերբակալված անձինք տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, քննիչի որոշմամբ, ձերբակալվել են։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանի որոշման հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Ըստ աղբյուրի՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա ձերբակալված անձանցից 2-ը կալանավորվել են։

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am