Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ ՄԻՊ-ը Հս. Մակեդոնիայի պատվիրակությանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանքները

ՀՀ ՄԻՊ-ը Հս. Մակեդոնիայի պատվիրակությանը ներկայացրել է երեխաների 
իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը,  ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ոլորտի շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ խնդիրները վեր հանելու, արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։ Այդ առումով Անահիտ Մանասյանն ընդգծել է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, անդրադարձել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը, պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am