Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են

Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մանկական և մայրական մահացության  ցուցանիշները երկրի առողջապահական համակարգի վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներն են։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

«Մայրական մահացության դեպքերի մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում՝ 11 տոկոսով։ Նախորդ տարի արձանագրվել է 4 մահվան դեպք՝ 2022 թվականի 8 մահվան դեպքի համեմատ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այս դրական տենդենը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, և աշխատանքներ են տարվում գնահատելու, թե ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ չի արձանագրվել այն արդյունքը, որն ակնկալվում էր։

Նա նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am