Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 243 կգ, 253 կգ:  Երկամարտի 463 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ, սակայն երկու մոտեցմամբ չֆիքսեց 202 կգ: Պոկում վարժությունում նա միայն 5-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 245 կգ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճել էր 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am