Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհը մաքրել են քարաթափումից

Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհը մաքրել են քարաթափումից

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,3 խմ). ճանապարհը երկկողմանի փակ է:

Նշվում է, որ փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածի երթևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am