Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ գործողություններում

Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել 
Իսրայելի դեմ գործողություններում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ ռազմական հնարավոր պատասխանի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Իտալացի նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Հռոմի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

Տայանին ընդգծել է, որ Իրանի դիվանագիտական առաքելության վրա Իսրայելի հարձակումից հետո Իտալիան դատապարտել է դա Եվրամիության հետ միասին: Նա նշել է, որ դիվանագիտական կառույցները չպետք է ենթարկվեն ոտնձգությունների:

Ամիրաբդոլլահիանն, իր հերթին, անդրադարձել է երկու երկրների միջև պատմական կապերին՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում:

Նա նշել է, որ Իրանը միշտ եղել է տարածաշրջանային իրադարձությունների դրական կողմը և թանկ է վճարել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:

Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խորհրդատվությունները:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am