Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Իրանն ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի դեմ

Իրանն ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի ավիացիոն իշխանությունները հայտարարել են երկրի օդային տարածքը փակելու մասին Իրանի կողմից ԱԹՍ-ներով հարձակման պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Նշվում է, որ Իսրայելի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի դեմ։

Իրաքի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքը ևս փակել է իր օդային տարածքը։

Իրանի կողմից հարձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակը։ 

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները Իսրայելի տարածք կհասնեն 7-9 ժամում։

Jerusalem Post-ը գրում է, որ Իրանը հարյուրավոր ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է դրանք ոչնչացնելուն։ 

Հարձակման սպառնալիքի պատճառով Իսրայելում փակվել են բոլոր կրթական հաստատությունները։ Երկրի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ առաջիկա օրերին կրթական հաստատությունները չեն գործի, պլանավորված ճամփորդությունները չեն կայանա, չեն թույլատրվի նաև 1000 հոգուց ավել մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները։ 

Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հրահանգել են զգոն լինել և օդային տագնապի ազդանշանը լսելուց անմիջապես հետո գնալ ապաստարաններ։ 

Իրանի հարձակման մասին լուրերի տարածումից որոշ ժամանակ անց հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հայտարարելով, որ Իսրայելի պաշտպանական համակարգերը պատրաստ են դիմակայել Իրանի հարձակմանը։ Նեթանյահուն շեշտել է, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենար՝ թե պաշտպանողական, թե հարձակվողական։ 

Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և այլ երկրների՝ իրենց կողքին լինելու համար։ 

Այն բանից հետո, երբ Իսրայելը հարված էր հասցրել Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքին,Իրանը հայտարարել էր, որ  Իսրայելն անպայման պատասխան է ստանալու։ Ապրիլի 12-ին Իրանի արտսաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի սահմանափակ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am