Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում էսկալացիայի չի ձգտում

Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում էսկալացիայի չի 
ձգտում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի գործընկերներին վստահեցրել է, որ Վաշինգտոնն էսկալացիայի չի ձգտում Մերձավոր Արևելքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Բլինքենն Իրանի` Իսրայելին հասցրած հարվածները քննարկել է Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի, Սամեհ Շուքրիի, Այման Սաֆադիի և Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆեյսալ իբն Ֆարհան ալ Սաուդի հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am