Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև 
լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իրենք ցանկանում են թուլացնել Մերձավոր Արևելքում լարվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մենք հանձնառու ենք Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հանձնառու ենք ապաէսկալացմանը, այս լարվածությունը ավարտին հասցնելուն», - ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ G7-ի երկրները կիսում են Իրանին պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը և դատապարտում են ապրիլի 13-ին Թեհրանի հարձակումն Իրանի վրա, որը, նրա խոսքով, «աննախադեպ էր իր ծավալով և մասշտաբով»։

«Ծավալով, որովհետև դա ուղղակի հարձակում էր Իսրայելի վրա Իրանից, մասշտաբով, որովհետև այն ընդգրկում էր ավելի քան 300 զինամթերք, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ», - ասել է Բլինքենը։

Պետքարտուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունն ապրիլի 18-ին հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ G7-ն առաջիկա օրերին ավելի շատ պատժամիջոցներ կընդունի։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Մեծ յոթնյակի նպատակը ապաէսկալացումն է և ավելի մեծ հակամարտությունից խուսափելը, և բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։

Բլինքենը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իրանի վրա տեղի ունեցած հարձակումներին։

Այս գիշեր Իրանի Սպահան քաղաքում պայթյուններ են լսվել։ Իրանը հայտնել է 3 անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ նշելով, որ դրանք արձակվել են երկրի սահմանների ներսում գտնվող տարածքից։ ԱՄՆ պաշտոնյաները մի շարք ամերիկյան լրատվամիջոցների հայտնել են, որ հարվածներն իրականացրել է Իսրայելը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման։ Սպահանում գտնվող միջուկային օբյեկտները չեն վնասվել։ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել հարձակումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am