Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի տնօրենին

ՀՀ արդարադատության փոխնախարարներն  ընդունել են ԱՄՆ 
Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ 
համագործակցության բյուրոյի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջև առկա համագործակցությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններն ու արդեն իսկ ձեռնարկված քայլերը։ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի կողմից մեկնարկած «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանում» ծրագիրը և այդ Ծրագրի հիմնական նպատակներն ու ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են նաև ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանը, մասնավորապես ներկայացված ծրագրի շրջանակներում փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում Լևոն Բալյանը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները և հատուկ անդրադարձ կատարել պատժի կրման այլընտրանքային եղանակների շրջանակներում էլեկտրոնային գործիքների կիրառմանը:

Կողմերը պայմանավորվել են առավել սերտ համագործակցել այս ուղղությամբ ու շարունակել մտքերի փոխանակումը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը և ընդլայնել դրանց շրջանակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am