Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Հարությունյանը լքում է պայքարը

Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. 
Հարությունյանը լքում է պայքարը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի անդրանիկ մենամարտում Արթուր Սահակյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ: Սահակյանն առավելության հասավ 4:1 հաշվով և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին:

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մեկնարկում մրցեց հունգար Սոմա Մեստերի հետ: Հունգար մարզիկն առավելության հասավ 5:0 հաշվով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am