Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ֆակել»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ֆակել»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆակել»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Կրասնոդար»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերը խփեցին Վիկտոր Սան և Կորդոբան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո, «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 46 միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am