Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում դարձել է Հունգարիայի չեմպիոն

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում դարձել է Հունգարիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Սևիկյանը դարձել Հունգարիայի ակումբային առաջնության ընթացիկ մրցաշրջանի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ֆերենցվարոշ»-ը մրցել է «Կիշվարդա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:  «Ֆերենցվարոշ»-ն այս խաղից հետո հավաքելով 65 միավոր, առաջնության ավարտից 4 տուր առաջ, դարձել է երկրի չեմպիոն:

«Ֆերենցվարոշ»-ը 6-րդ տարին անընդմեջ է դառնում Հունգարիայի չեմպիոն:

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ» տեղափոխվեց 2024 թվականի հունվարին: Նոր ակումբի կազմում Սևիկյանն արդեն իսկ դարձել է գոլի հեղինակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am