Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ավտոմեքենա է այրվել

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 21-ին, ժամը 02։24-ին ահազանգ է ստացել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրու խճուղու թիվ 19/11 հասցեի մոտակայքում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 02:42-ին: Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1985 թ.)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am