Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Փրկարարներն Առինջ գյուղում շրջված ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փրկարարներն Առինջ գյուղում շրջված ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 21-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Վ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել Առինջ գյուղի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից և շրջվել առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում:

Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am