Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում են

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին:  Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն էր, ում հայ բռնցքամարտիկը գերազանցեց 3:4 հաշվով: Հարությունյանի մենամարտը քառորդ եզրափակիչում ապրիլի 24-ին է:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն զիջեց  հունգար Ռիչարդ Կովացկուն, իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մենամարտում պարտվեց Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am