Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել՝ գեոդեզիստների և քարտեզագիրների ներգրավմամբ

Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել՝ 
գեոդեզիստների և քարտեզագիրների ներգրավմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են գեոդեզիստներ և քարտեզագիրներ և մի խումբ պաշտոնատար անձինք։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ 1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:

2 2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետների՝ գեոդեզիստների և քարտեզագիրների։  

  1. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- ասված է որոշման մեջ։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանը,  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդգար Հունանյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ Արամ Գուգարաց, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am